Քիմ Քարդաշյանն անսպասելի խոստովանություն է արել իր սեռական կյանքի մասին
ԱյլԱմերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անսպասելի խոստովանություն է արել իր սեռական կյանքի մասին: Նա համապատասխան մանրամասներով կիսվել է he Kardashians շոուի նոր դրվագում։
42-ամյա հայտնին իր քրոջ երեխաների հոր՝ Սքոթ Դիսիկի հետ զրույցում ասել է, որ սեքսով է զբաղվում միայն այն ժամանակ, երբ լույսերն անջատված են։
Քիմի խոսքով՝ ինքը հասկանում է, որ դա կարող է տարօրինակ հնչել։ «Ես կարող եմ վերադառնալ ֆոտոշարքից, որտեղ 100 հոգի ինձ էին նայում, երբ սթրինգերով էի։ Բայց ինչ-որ մեկի հետ մենակ մնալով՝ խնդրում եմ անջատել լույսը», - ասել է նա:
Բացի այդ, Քարդաշյանը Դիսիկին պատմել է իր նոր սիրավեպի մասին՝ չհայտնելով ընտրյալի անունը։ Նա նշել է, որ մի տղամարդու հետ է ժամադրության գնացել Նյու Յորքում գտնվող գաղտնի ռեստորան, որտեղ նախկինում ժամանակ է անցկացրել նախկին ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ: