Մեսսիին ձերբակալել են
Սպորտ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ձերբակալվել է Չինաստանի օդանավակայանում, հայտնում է K.Sina-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Մեսսիին չինական ոստիկանությունը բերման է ենթարկել անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով։ Նշվում է, որ նրա խնդիրը լուծվել է 20 րոպեում։ Սակայն Մեսսին իսկապես երկու ժամով կալանավորվել է, իսկ կալանավորման ստույգ պատճառը այս պահին հայտնի չէ։
Մեսսին Չինաստան է մեկնել յոթերորդ անգամ։ Սա նրա առաջին այցն է 2017 թվականից հետո։ Երկիր կատարած նախորդ այցերից յուրաքանչյուրի ժամանակ ֆուտբոլիստի բազմաթիվ երկրպագուներ ջերմ ընդունելության են արժանացրել նրան։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան