Ծանր հիվանդ Հմայակ Հակոբյանը բողոքել է, որ դեղեր գնելու համար գումար չունի
Այլ
Աճպարար Հմայակ Հակոբյանը BLITZ+ պորտալի հետ զրույցում դժգոհել է առողջական ծանր վիճակից։
Հակոբյանն ասել է, որ ամսական 21,5 հազար թոշակ է ստանում։ Այս գումարով նա վճարում է բնակարանի և կոմունալ ծառայությունների համար։ Արտիստի խոսքով՝ այս միջոցները չեն բավականացնում դեղերի համար։
«Երբեմն նույնիսկ սննդի համար գումար չի լինում»,- ասել է իլյուզիոնիստը։
Աճպարարն ասել է, որ ցանկացած շարժում իր համար դժվար է։ Սակայն, չնայած բժիշկների առաջարկություններին, արտիստը հրաժարվում է վիրահատությունից։ Իլյուզիոնիստը վախենում է դիմել վիրաբուժական միջամտությունների, քանի որ իր տարիքում դա անվտանգ չէ։
Նշենք, որ 1996-ից 2001 թվականներին իլյուզիոնիստը եղել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարի վարողը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)