Զույգը դրամական նվերներ է խնդրել իրենց հարսանիքին չհրավիրված ընկերներից ու զայրացրել համացանցի օգտատերերին
ԱյլՍոցցանցերի օգտատերերին զայրացրել է հարսն ու փեսան, ովքեր «մեղրամսի ֆոնդի» համար դրամական նվերներ են խնդրել իրենց հարսանիքին չհրավիրված ընկերներից, գրում է Mirror-ը։
Ինչպես պատմել է հարսանիքին չհրավիրված կինը, 2009 թվականից ի վեր ոչինչ չի լսել փեսայի մասին, ուստի շատ է զարմացել՝ սոցիալական ցանցերում նրանից նամակ ստանալով։ Պարզվել է, որ նրանք նամակներ են ուղարկել իրենց ընկերներին՝ խնդրելով 250-ական ֆունտ փոխանցել իրենց մեղրամսի համար։
«Դուք կարող եք օգնել մեզ նշելու սիրո այս առիթը՝ նվիրատվություն կատարելով մեր մեղրամսի հիմնադրամին: Առաջարկվող նվիրատվությունը կազմում է 250 ֆունտ, սակայն ավելի մեծ նվիրատվությունները ողջունելի են»,- ասվում է նամակում:
Սոցցանցերի օգտատերերը քննադատել են զույգին ագահ լինելու համար և կնոջը խորհուրդ են տվել արգելափակել փեսային։
«Դե, դա նրանց կողմից ագահ և համարձակ քայլ էր», - գրել են մեկնաբանները: