Ով է Էդուարդ Սպերցյանի հարսնացուն․ մանրամասներ
Ժամանց«Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամուսնացել է իր ընկերուհու՝ Ալինա Կարապետյանի հետ, հայտնում է Կրասնոդարյան թիմի պաշտոնական տելեգրամյան ալիքը, փոխանցում է Gazeta.ru–ն։
«Շնորհավորում ենք Էդուարդ Սպերցյանին և նրա ընտրյալ Ալինային ամուսնության առթիվ։ Մաղթում ենք երիտասարդներին երջանկություն, սեր, փոխըմբռնում և միասին երկար տարիներ»,- Կրասնոդարի մամուլի ծառայությունը մակագրել է նորապսակների լուսանկարը։
Ինչպես հայտնում է RB Sport-ը, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 23-ին Պյատիգորսկում։ Սպերցյանի կինը «Սոչի» ակումբի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանի ազգականն է։