Տղամարդը դիմել է քննչական բաժին և հայտնել` «մալալետկա Աննան» հյուրանոցի կուպեում իրենից գողացել է խոշոր չափի գումար
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երեւանում բնակվող 46-ամյա Գրիգոր Ա.-ի ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 27-ին, վերջինս դիմել է Շենգավիթի քննչական բաժին եւ հայտնել, որ 1 օր առաջ Բագրատունյաց 4 հասցեում գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում «մալալետկա Աննա» ներկայացած աղջիկը, օգտվելով իր անուշադրությունից, իրենից հափշտակել է խոշոր չափի գումար:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի վետերանների կողմից ձեռնարկված աշխատանքների շնորհիվ պարզվել է «մալալետկա Աննայի» ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը կազմում է 400 հազար դրամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։