Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների «Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ին Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև Էստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար 

Քաղաքացիներին իրազեկելու անհրաժեշտություն կա, թե ինչ թեմաներով կարելի է դիմել ԱԺ պատգամավորներին

Հասարակություն

Ազգային ժողովի աշխատակազմն իրականացնում է աշխատանքներ ոչ այնքան ընտրողների, որքան քաղաքացիների հետ՝ մշակելով եւ իրականացնելով ծրագրեր, որոնք միտված են ամրապնդելու կապը խորհրդարանի եւ քաղաքացիների միջեւ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Այս գործընթացը քաղաքական բաղադրիչ չի պարունակում, այլ ստեղծում է յուրահատուկ հարթակ, որի օգնությամբ քաղաքացիների տարբեր շերտեր, հասարակական կազմակերպություններ ծանոթանում են Ազգային ժողովի՝ որպես օրենսդիր մարմնի աշխատանքներին. ողջունելով Ժողովրդավարության գործընկերության պալատի (House democracy partnership (HDP)) ներկայացուցիչներին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Հունիսի 28-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ամրապնդելով ընտրողների ներգրավումը Հայաստանում» խորագրով քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Ժողովրդավարության գործընկերության պալատի (HDP), ԱԺԻ/NDI հայաստանյան գրասենյակի, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի՝ աշխատանքներն այս ուղղությամբ իրականացվում են ինչպես «Ազգային ժողովի դերի բարձրացման» բյուջետային ծրագրի շրջանակում, այնպես  էլ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի եւ Կանադական խորհրդարանական կենտրոնի աջակցությամբ:

«ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում մշակվել է «Ժողովրդավարական կենտրոնի» հայեցակարգը, որի բովանդակությունն է տեխնիկական հագեցվածությունից մինչեւ տարբեր հարթակներ քաղաքացիների հետ կապի ստեղծումը: Դուք ձեր այցը ՀՀ Ազգային ժողով սկսել եք ընդունարանից, այցելել եք քաղաքացիների ընդունելության սրահ, թանգարան, գրադարան: Այս բոլորը այդ կենտրոնի հայեցակարգի լավագույն արտացոլանքն է»,- ասել է Դավիթ Առաքելյանը:

Նա տեղեկացրել է, որ անցյալ տարի առաջին անգամ մեկնարկել է «Ազգային ժողովի ամառային դպրոց» ծրագիրը, որին մասնակցել են Երեւանի եւ մոտակա մարզերի ավագ դպրոցների աշակերտները: Երկշաբաթյա ծրագրի շրջանակում նրանք ծանոթացել են Ազգային ժողովի գործունեությանը, աշխատակազմի կառուցվածքին եւ առանձնահատկություններին, հանդիպել պատգամավորների հետ: Անցկացվել են թեմատիկ քննարկումներ իրավագիտության, քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ: Մասնակիցները  հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահի, Վարչապետի, ՍԴ դատավորների հետ, ինչպես նաեւ այցելել են Հանրային հեռուստաընկերություն: Այս տարի «Ամառային դպրոց» ծրագրում կընդգրկվեն նաեւ մարզերի աշակերտները, նախատեսված է մշակութային ծրագիր:

Կանադական խորհրդարանական կենտրոնի հետ աշխատանքները, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, կենտրոնացված են յուրահատուկ հարթակ ստեղծելու հասարակական կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երիտասարդների հետ: Ծրագիրը միտված է ավելի ներառական դարձնելու Ազգային ժողովը ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային տեսանկյունից:

Ներկայացնելով պատվիրակության անդամներին եւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ NDI-ի Հայաստանի գրասենյակի ժամանակավոր տնօրեն Քոեն Փուսթյենսը նշել է, որ Հայաստանի խորհրդարանը շատ ոլորտներում առաջընթաց ունի՝ ներառյալ քաղաքացիների հետ շփումները: Նա կարեւորել է վերջիններիս  դյուրինացված մուտքը խորհրդարան, ինչպես նաեւ պատգամավորների հանդիպումները քաղաքացիների հետ իրենց համայնքներում: «Մենք հասկանում ենք, որ քաղաքացիների ներգրավումը մեծ առաջնահերթություն է ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ պատգամավորների, ե՛ւ խմբակցությունների համար»,- ասել է նա:

Պատվիրակության անդամները նշել են, որ ակնկալում են ավելի ամուր կապերի ստեղծում ԱՄՆ Կոնգրեսի եւ ՀՀ խորհրդարանի միջեւ, որի շրջանակում տարբեր փորձառություն ունեցող մասնագետներ կարող են աջակցել իրականացվող աշխատանքներին:

«2018 թ. մեր երկրում ժողովրդական հեղափոխություն տեղի ունեցավ եւ անհնար է պատկերացնել ժողովրդի շնորհիվ իշխանության եկած քաղաքական ուժի գործունեությունն առանց ժողովրդի հետ սերտ կապի եւ համագործակցության: Իշխող քաղաքական ուժը կարեւորում է հասարակության հետ հանդիպումները»,- ասել է  ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ ներկայացնելով խորհրդարանականների՝ քաղաքացիների հետ պլանավորված եւ ոչ պլանավորված հանդիպումները, այցերը մարզեր, աշխատանքային քննարկումները հանձնաժողովներում:  Նրա խոսքով ընտրողները նաեւ անհատական հանդիպումներ են ունենում պատգամավորների հետ: Գրեթե բոլոր պատգամավորները սոցիալական ցանցերում հասանելի են քաղաքացիների համար: Հասմիկ Հակոբյանը նշել է, որ քաղաաքացիներին իրազեկելու անհրաժեշտություն կա, թե ինչ թեմաներով կարելի է դիմել պատգամավորներին: Արդեն իսկ քննարկումներ են նախաձեռնվել պառլամենտարիզմը դպրոցներում դասավանդելու համար:

Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը նշել է, որ Ազգային ժողովում համակարգային բնույթ է կրում քաղաքացիների ընդունելությունը, որն իրականացնում է ԱԺ աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչությունը: Նա խոսել է «Շրջիկ Ազգային ժողով», ինչպես նաեւ ուսանողների հետ առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին: Անդրադառնալով ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության գործունեությունը՝ Լաուրա Անտոնյանը շեշտել է, որ փորձում են ամեն ինչ անել խորհրդարանական աշխատանքները հասարակությանն օպերատիվ ներկայացնելու համար:

Խոսելով զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության մասին՝ վարչության պետը տեղեկացրել է, որ Հայաստանի հեռավոր մարզեր այցելած օտարերկրյա պատվիրակությունների, պատգամավորների, այդ թվում նաեւ այլ երկրներ գործուղված պատգամավորների գործունեության վերաբերյալ վարչության աշխատակիցները պատրաստում են հաղորդագրություններ, ռեպորտաժներ, տեղադրում ԱԺ պաշտոնական կայքէջում, սոցիալական հարթակներում, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստով տարածում խորհրդարանում հավատարմագրված բոլոր զանգվածային լրատվամիջոցներին: Լաուրա Անտոնյանը նշել է, որ յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո վարչության աշխատակիցներն ամփոփում են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքները՝ ռեպորտաժները տեղադրելով սոցիալական հարթակներում:

ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ներկայացրել է վարչության գործունեությունը եւ իրականացվող ինթերշիփերն ու դրանց արդյունավետությունը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ պահպանելով անվտանգային կանոնները՝ քաղաքացիների ներգրավման բավականին ծավալուն ծրագրեր են իրականացվում: Նա ներկայացրել է ճանաչողական այցերը, «Բաց դասերը»: Ըստ Հեղինե Խաչիկյանի՝ այս տարվա առաջին կիսամյակում անցյալ տարվա համեմատ գրանցվել է այցերի քանակական զգալի  աճ: Նա խոսել է Ազգային ժողովի դերի բարձրացման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին:

Ժողովրդավարության գործընկերության պալատի պատվիրակության անդամները ներկայացրել են հասարակայնության հետ կապերի գործունեության բաղադրիչների իրենց տեսլականը, ինչպես նաեւ տեղեկացրել, որ այսօր մեկնարկած քննարկումների վերաբերյալ հաղորդագրությունը կներկայացնեն իրենց գործընկերներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ամենադիտված