Ռուսական «Առաջին ալիքի» ռեպորտաժի ժամանակ օգնության ազդանշան ցույց տված աղջկա մայրը մեկնաբանել է դստեր ժեստը
Այլ
Ռուսական «Առաջին ալիքի» «Мужское и Женское» հաղորդման եթերում օգնության ազդանշան ցույց տված աղջկա մայրը հայտարարել է, որ լրագրողներն են խնդրել դստերն անել այդ ժեստը։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
Կինը բացատրել է, որ հեռուստաալիքի լրագրողը նկարահանումների ժամանակ խնդրել է աղջկան ժեստ ցույց տալ, եթե ցանկանա դադարեցնել տեսաձայնագրությունը։ Սակայն այդ ժեստը հայտնվել է եթերում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղջկա մայրը մի քանի անգամ ենթարկվել է պատասխանատվության, քանի որ արգելել է երեխային շփվել հոր հետ։ Ըստ երեխաների օմբուդսմենի՝ ռուս կնոջ նկատմամբ մի քանի անգամ արձանագրություններ են կազմվել՝ ամուսնուց բաժանվելուց հետո դատարանի որոշումները խախտելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)