Հայտնի է՝ ով է սեքսի առաջնության հաղթողը
Այլ
Խորվաթ մոդել Մարիա Զադրավեցը, ով հայտարարվել է Շվեդիայի սեքսի առաջնության հաղթող, սոցցանցում ցուցադրել է իր գավաթն ու կիսվել իր ապագա ծրագրերով։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
27-ամյա խորվաթուհին գավաթի հետ լուսանկար է հրապարակել թվիթերի իր միկրոբլոգում և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել սեքսի Եվրոպայի առաջնության կազմակերպիչներին նախագծին մասնակցելու հնարավորության համար։ Զադրավեցը, ով նախկինում քննադատել էր առաջնությունից փախած մրցակիցներին, ասել է, որ նրանց նկատմամբ քեն չունի, և որ նրանք շնորհավորել են իրեն տարած հաղթանակի կապակցությամբ։
Daily Star-ին տված հարցազրույցում հաղթողն ասել է, որ այժմ պատրաստվում է վերադառնալ հայրենիք և երեքշաբաթյա հանգիստ կազմակերպել զբոսանավով։ Նա երազում է նկարահանվել մի ֆիլմում, որտեղ իր զուգընկերները միանգամից 50 տղամարդիկ կլինեն։
Նախկինում Մարիա Զադրավեցը Խորվաթիայում ռեստորան ուներ և զբաղվում էր սննդի ծառայություններով։ Այժմ նա կարծում է, որ առաջնությունում հաղթելով՝ ձեռք բերված համբավը թույլ կտա իրեն նկարահանվել «համաշխարհային մակարդակի ավելի մեծ նախագծերում»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)