Ֆրանսիացի պաշտոնյան ազատվել է աշխատանքից գայթակղիչ ֆոտոսեսիայի պատճառով
Ժամանց
Ֆրանսիայի սոցիալական էկոնոմիկայի և հասարակական կազմակերպությունների գծով պետքարտուղար Մարլեն Շյապան, ով համաձայնել է Playboy ամսագրի համար հարցազրույց տալ և լուսանկարվել, հեռացել է կառավարությունից։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
«Շյապան հեռացել է կառավարությունից՝ Playboy-ի շապիկին իր լուսանկարների հայտնվելու պատճառով»,- ասվում է հրապարակման մեջ։
Հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ հպարտ է Ֆրանսիայի կառավարությունում ունեցած իր փորձի համար։
«Ես շատ հպարտ եմ։ Ես իմ կյանքում ոչ մի օր չեմ զղջացել, որ (Ֆրանսիայի նախագահ) Էմանուել Մակրոնին աջակցելու պատասխանատվություն եմ ինձ վրա վերցրել»,- ասել է Շյապան։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան