«Առաջին և վերջին անգամ եմ գրում». Անահիտ Սիմոնյանը զայրացած է
ԺամանցԵրգչուհի Անահիտ Սիմոնյանն արձագանքել է իր որդու սանրվածքի վերաբերյալ օգտատիրոջ նամակին, որում վերջինս գրել է․ «Երեխու մազերն ինչ ես արել»։
«Առաջին և վերջին անգամ եմ գրում, որ հանգիստ թողեք երեխուս մազերը: Արմանն ինչ կուզի, ինչպես կուզի կանի, ու ես իր կողքին եմ լինելու միշտ: Եթե ձեզ ձեր դեռահաս տարիքում թույլ չեն տվել ինքնահաստատվել և ինքնաարտահայտվել՝ դա բացառապես ձեր ծնողների բացթողումն է: Արմանի սանրվածքը բացառապես իր ցանկությունն է: Դիմում եմ բոլորին, ովքեր իրենց պարտքն են համարում Արմանի մազերի մասին կարծիք արտահայտել: Ձեր կարծիքը մեզ հետաքրքիր չի և դուրս հրավիրեք ձեզ մեր էջերից: Զբաղվեք ձեր և ձեր երեխաների սանրվածքով և դաստիրակությամբ»,- Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրել է երգչուհին՝ հչապարակելով օգտատիրոջ նամակը: