Ցուկերբերգը առաջարկել է Մասկի հետ մենամարտի օրը
ԱշխարհMeta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի հետ մարտին մասնակցելու պատրաստակամության մասին և առաջարկել մենամարտ նշանակել օգոստոսի 26-ին։ Մասկը չի հաստատել մենամարտի օրը, սակայն չի էլ մերժել։ Նա միայն հայտարարել է, որ մտադիր է Ցուկերբերգի դեմ մենամարտում օգտագործել ըմբշամարտի տարրեր, գրում է Kommersant-ը։
«Այսօր էլ արդեն պատրաստ եմ։ Ես առաջարկել եմ օգոստոսի 26-ին։ Երբ նա (Իլոն Մասկը-խմբ.) մարտահրավեր նետեց ինձ, նրանից ոչ մի հաստատում չեղավ»,- Threads սոցիալական ցանցում Մարկ Ցուկերբերգը մեկնաբանել է իր ենթադրյալ հակառակորդի հաղորդագրությունները սպասվող մենամարտի նախապատրաստման մասին։ Միաժամանակ, Ցուկերբերգը անորոշություն է հայտնել, որ մենամարտը տեղի կունենա այդ օրը։
Ավելի ուշ Իլոն Մասկը X սոցցանցում գրել է, որ մտադիր է ըմբշամարտի էլեմենտներ օգտագործել Meta-ի ղեկավարի դեմ մարտում։ <Որպես մարտաոճ` ընտրում եմ WWE-ն (ըմբշամարտ-խմբ.)»,- գրել է նա։
Երկու գործարարների հնարավոր մենամարտի մասին հայտնի դարձավ հունիսի վերջին։ Իլոն Մասկը առաջարկել է մենամարտ կազմակերպել Vegas Octagon զվարճանքի կենտրոնում, որտեղ անցկացվում են խառը մենամարտերի մրցաշարեր։ Մասկի խոսքով՝ մենամարտը ուղիղ եթերով կհեռարձակվի X սոցիալական ցանցով։ Մարկ Ցուկերբերգը լրագրողներին ասել է, որ արդեն սկսել է ակտիվորեն նախապատրաստվել առաջիկա մենամարտին։ Մենամարտի վերջնական ամսաթիվը չի նշվում։