Չինաստանի արտգործնախարարը կայցելի ԱՄՆ
ԱշխարհԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ Միացյալ Նահանգները սպասում է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի այցին, այս մասին նա ասել է ճեպազրույցում, փոխանցում է Reuters-ը։
Ամերիկյան կողմն ակնկալում է, որ Վան Ին կայցելի ԱՄՆ և կհանդիպի պետքարտուղարի հետ։ Նրա ժամանման ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի և չինացի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնում քննարկել են երկու պետությունների միջև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր և պաշտպանական ոլորտում երկու երկրների հարաբերությունները։