ԱՄՆ-ն սրում է իրավիճակն Անդրկովկասում. ՌԴ դեսպան
ԱշխարհԱՄՆ-ն սրում է իրավիճակը Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ և չի աշխատում Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագրի վրա, ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Եթե վարչակազմն իսկապես հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը, ապա պետք է հրաժարվի Ռուսաստանի դեմ մեղադրանքներից և պատժամիջոցային սպառնալիքներից: Չփորձի խաթարել մեր երկրի և Վրաստանի միջև ձևավորված կապերը: Կարևոր է կենտրոնանալ պրակտիկ աշխատանքի վրա»,-ասել է Անտոնովը տարածված մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իրավիճակը գլխիվայր շուռ է տալիս 2008 թվականի իրադարձությունները, որի պատասխանատուն իրականում Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին է։