Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Արցախի ՊԲ-ն չի թիրախավորել Բաքու թռչող օդանավը Թուրքիայի և Վրաստանի երկնքում. Բաքուն ստում է․ Հետք

Հասարակություն

Ադրբեջանի ՊՆ-ի վերջին պնդումները Արցախի ՊԲ-ի կողմից քաղաքացիական օդանավերի թիրախավորման մասին սուտ են: Կեղծիքը բացահայտելուն օգնում են բաց աղբյուրները: Այս մասին հայտնում է Հետքը։

Հայաստանի եւ Արցախի դեմ տարիներ շարունակ ագրեսիվ քաղաքականություն վարող Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, որին հայկական կողմը վաղուց ծանոթ է: Ամեն անգամ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծելուց առաջ պաշտոնական Բաքուն գործի է դնում իր քարոզչամեքենան, որին լծված են ոչ միայն կառավարական հաստատություններն ու գործիչները, այլեւ տեղական մամուլը:

Ըստ այդմ՝ ադրբեջանական կողմն սկսում է հայերին մեղադրել ինչ-որ սադրանքների կամ ագրեսիայի մեջ՝ փորձելով հատկապես դրսի լսարանին ցույց տալ, թե ինքը խաղաղասեր է, եւ իր գործողությունները բացառապես պաշտպանական են: Միանման բովանդակություն ու ձեւ ունեցող սուտ տեղեկությունները տարածվում են մի որոշ ժամանակ, ապա Ադրբեջանը դիմում է ուժի կիրառման՝ ներկայացնելով դա իբր իր կողմից պաշտպանվելու լեգիտիմ իրավունքի կիրառում:

Ընդ որում՝ Ադրբեջանի նման կեղծ լրահոսը նաեւ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, իր այնպիսի հանցավոր արարքները երկրորդ պլան մղելու նպատակ ունի, ինչպիսին են Արցախի շրջափակումը, արցախահայությանը փաստացի սովի մատնելը, խաղաղ բնակիչների սպանություններն ու առեւանգումները, այդկերպ՝ արցախահայության էթնիկ զտումը, կարճ ասած՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունների բացահայտ ոտնահարումը:

Այս ընթացքը շարունակվում է:

ՊԲ-ն «բացարձակ կեղծիք» է անվանել ադրբեջանական պնդումը

Արցախի պաշարման ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսին հանդես է եկել Արցախի պաշտպանության բանակին մեղադրող հերթական հայտարարություններով: Ըստ այդմ՝ հայկական կողմն իբր ապրիլի 13-ին ՊԲ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներով ճնշել է ադրբեջանական «AZAL» ավիաընկերության «Gulfstream G280» ինքնաթիռի GPS նավիգացիոն համակարգը Զանգելան-Ֆիզուլի չվերթի ժամանակ՝ 11:54-12:07 միջակայքում, ինչպես նաեւ Ֆիզուլի-Բաքու թռիչքի ժամանակ՝ 13:02-13:17:

Սրանով Բաքուն Արցախին, փաստորեն, մեղադրում է հանցագործության մեջ, սակայն բացի թռիչքների կոնկրետ ժամանակահատված նշելուց՝ չի բերում որեւէ գործնական ապացույց:

ՊԲ-ն սա անվանել է «բացարձակ կեղծիք»: «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետեւանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է»,- հուլիսի 15-ին հայտարարել է ՊԲ-ն։ Անդրադառնալով կոնկրետ Զանգելան-Ֆիզուլի եւ Ֆիզուլի-Բաքու թռիչքներին՝ Պաշտպանության բանակը նշել է. «Հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետեւաբար չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո: Ավելորդ չէ նշել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում եւ դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետեւողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի եւ էլեկտրականության մատակարարման հոսքագծերը եւ ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»։

Օդանավը շահագործողն «AZAL»-ը չի եղել

Սկսենք նրանից, որ Ադրբեջանի ՊՆ-ի նշած «Gulfstream G280»-ը ոչ թե այդ երկրի ազգային փոխադրող «AZAL»-ի, այլ տեղական մեկ այլ ընկերության՝ «ASG Business Aviation»-ի ինքնաթիռն է: Այս օպերատորը հիմնադրվել է 2007 թ. ադրբեջանական բեռնափոխադրող «Silk Way Airlines»-ի կողմից որպես «SW Business Aviation» (հետագայում անվանափոխվել է), այսինքն՝ բիզնես ավիացիայի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն է:

«Silk Way Airlines»-ի անունը լայն շրջանակներին հատկապես հայտնի դարձավ 2017 թ. Բուլղարիայում հրապարակված մի լրագրողական հետաքննությունից հետո, ըստ որի՝ ադրբեջանական ընկերությունը իր երկրի դիվանագիտական չվերթերի անվան տակ զենք-զինամթերք է տեղափոխել տարբեր պատերազմական գոտիներ՝ ծառայություններ մատուցելով պատվիրատուներին: «Հետքն» իր հերթին 2020 թ. անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին, մասնավորապես, «Silk Way Airlines»-ի ու նրա «դուստր» «Silk Way West Airlines»-ի թռիչքներին դեպի Իսրայել ու Թուրքիա (նաեւ այլ երկրներ), որոնք Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարներն էին պատերազմում: Այդ թռիչքներով ադրբեջանցիներն, ըստ ամենայնի, տեղափոխել են զենք-զինամթերք, ինչը չի հերքել նաեւ պաշտոնական Բաքուն (տես այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ):

«ASG Business Aviation»-ն իր հերթին բիզնես ավիացիայի ծառայություններ է առաջարկում ոչ միայն ցանկացողներին, այլեւ թռիչքներ է կատարում Ադրբեջանի պետական դեմքերի կարիքների համար: Օրինակ՝ այս տարվա մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպման նախօրեին հենց «ASG Business Aviation»-ի «Gulfstream G550» ինքնաթիռն է Բաքվից թռել Բրյուսել՝ հավանաբար տեղափոխելով Իլհամ Ալիեւի պատվիրակությանը:

 

GPS-ով ստացվող տվյալները հասանելի են, ինչն էլ մատնում է Բաքվի սուտը

Հուլիսի 13-ին Զանգելան-Ֆիզուլի-Բաքու չվերթը (չվերթի համարը՝ ESW 280) կատարել է «ASG Business Aviation»-ի «Gulfstream G280» ինքնաթիռը (ադրբեջանական գրանցումը՝ 4K-JJ8): Թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ այդ օրը՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, 4K-JJ8-ը Բաքվից մեկնել է Զանգելան, որտեղ հասել է մոտավորապես կես ժամ անց:

Flightradar24.com-ում տեսանելի է այդ թռիչքի ամբողջ հետագիծը, որը չի հատում Արցախ-Ադրբեջան ներկա շփման գիծը եւ ամենամոտ կետում առաջնագծից հեռու է մոտ 20 կմ (տես ստորեւ): Շեշտենք, որ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքի երկնքով չվերթեր գրեթե չեն կատարվում:

 

Ինչ վերաբերում է հուլիսի 13-ի 11:54-12:07 ժամանակահատվածին, երբ Զանգելանից Ֆիզուլի թռչելիս 4K-JJ8-ի GPS համակարգն իբր ճնշվել է, ապա նախ նկատենք, որ 11:54-ին ինքնաթիռը եղել է գետնի վրա՝ թափավազքի փուլում:

Flightradar24.com-ում երեւում է 11:52-11:58 հատվածում 4K-JJ8-ի թռիչքը՝ օդանավի բարձրության, արագության, թռիչքի ուղղության ու կոորդինատների ցուցանիշներով: Այս տվյալները flightradar24.com-ն իր ընդունիչների ցանցի միջոցով ստանում է օդանավից ADS-B տեխնոլոգիայի միջոցով: Բայց ամբողջ հարցն այն է, որ օդանավն այդ տվյալները ADS-B-ի միջոցով բաց կապուղով հաղորդում է կարգավարներին կամ flightradar24.com-ին միայն այն բանից հետո, երբ դրանք ստանում է իր GPS համակարգի միջոցով:

«Եթե ՌԷՊ-ը խափանում է GPS ազդանշանը, ապա ADS-B-ն չի կարող օդանավի տվյալները ցույց տալ»,- բացատրում է օդաչու Դավիթ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում օդանավը չպիտի երեւա, մասնավորապես, թռիչքներին առցանց հետեւող այնպիսի կայքերում, ինչպիսիք են flightaradar24.com-ը, flightaware.com-ը եւ այլն, քանի որ բոլորն էլ աշխատում են նույն սկզբունքով:

Այսինքն՝ Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, թե իբր հայկական կողմը հուլիսի 13-ին՝ 11:54-12:07 հատվածում, ճնշել է իրենց քաղաքացիական օդանավի GPS համակարգը, սուտ է, քանի որ, օրինակ, flightradar24.com-ում ինքնաթիռը երեւում է 11:54-11:58-ի միջակայքում:

 

 

 

Նկատենք, որ թռիչքներին առցանց հետեւող կայքերում օդանավերի հետագծերի ընդհատման պատճառները կարող են շատ տարբեր լինել, օրինակ՝ տվյալ հատվածում ընդունիչների բացակայություն կամ աշխատանքի սահմանափակումներ, ժամանակավոր տեխնիկական խնդիրներ եւ այլն:   

Ինչ վերաբերում է հուլիսի 13-ին 4K-JJ8-ի իրականացրած Ֆիզուլի-Բաքու չվերթին, որի պարագայում, ըստ ադրբեջանական ՊՆ-ի, հայկական կողմն իրենց ինքնաթիռի GPS համակարգը ճնշել է 13:02-13:17 միջակայքում, ապա flightaradar24.com-ում հասանելի է այս չվերթի մեկնարկից՝ 12:52-ից, մինչեւ 13:04 հատվածը եւ 13:17-13:30 վերջնական հատվածը:

 

Flightradar24.com-ում օդանավի չերեւալը այդ 13 րոպեների (իրենց ասելով՝ 15 ր) ընթացքում ադրբեջանցիները փաստորեն վերագրում են հայկական կողմի մեղավորությանը: Բայց այդ սուտը շատ հեշտ է մերկացնել, քանի որ թռիչքներին առցանց հետեւող մեկ այլ կայքում՝ flightaware.com-ում, հասանելի է ադրբեջանական օդանավի Ֆիզուլի-Բաքու այդ նույն թռիչքը 12:57-ից մինչեւ վերջ:

 

Այսպիսով՝ եթե օդանավը ADS-B-ի միջոցով հաղորդում է իր տվյալները, որոնք հանրայնացվում են տարբեր կայքերի միջոցով, ապա նրա GPS համակարգը պատշաճ աշխատում է:

Ադրբեջանի սուտը չի դիմանում որեւէ քննադատության

Ադրբեջանի ՊՆ-ն, ըստ էության, իր «ֆեյքնյուզը» շարունակական տարածելու եւ այդկերպ դրան իրականության երանգ տալու մարտավարության շրջանակներում հուլիսի 28-ին հայտարարել է, թե իբր հայկական կողմն ինտենսիվացրել է Ադրբեջանի երկնքով թռչող տեղական ու արտասահմանյան քաղաքացիական օդանավերի GPS համակարգի ճնշումները: Ըստ ադրբեջանական կողմի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղեկացվել է միջադեպերի մասին, սակայն «դեռեւս որեւէ միջոց չի ձեռնարկել սադրանքների դեմ»: Հայտարարության մեջ ներկայացվում է հուլիսի 24-27-ն ընկած հատվածում կայացած 3 չվերթ:

Արցախի ՊԲ-ն արձագանքել է այսպես. «Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետեւանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար: Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երեւույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետից…»։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ հուլիսի 24-ին ճնշվել է Բաքու-Ֆիզուլի չվերթ կատարող «AZAL» ավիաընկերության «ATR-42-500» ինքնաթիռի GPS համակարգը 14:48-15:25 հատվածում: Նույն օդանավն իբր այդ իրավիճակում է հայտնվել նաեւ հուլիսի 27-ին՝ 15:04-15:26 հատվածում, Բաքու-Գաբալա չվերթի ժամանակ:

Այս անգամ էլ իրականում խոսքը ոչ թե «AZAL»-ի, այլ «ASG Business Aviation»-ի օդանավի մասին է (ադրբեջանական գրանցումը՝ 4K-AZ808, Բաքու-Ֆիզուլի եւ Բաքու-Գաբալա չվերթերի համարը նույնն է եղել՝ ESW 808):

 

Այս թռիչքների հետագծերը, օրինակ, flightradar24.com-ում չեն երեւում, բայց ինչպես վերը նշվեց, դրան տարբեր պատճառներ կարող են լինել, իսկ ադրբեջանական կողմը որեւէ կիրառելի ապացույց չի ներկայացրել հայկական կողմի միջամտության մասին: Ավելին՝ 4K-AZ808 գրանցումով «ATR-42-500» ինքնաթիռի չվերթերի մի զգալի մասի հետագծերը, այդ թվում՝ Բաքու-Գաբալա բոլոր թռիչքների (2023 թ. փետրվարից մինչ օրս կատարված), հասանելի չեն flightradar24.com-ում, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն միայն երկուսի դեպքում է խոսում հայկական միջամտության մասին, ինչը նրանց պարագայում, որ սովոր են գրեթե ամեն ինչում մեղադրել հայերին, իհարկե, տարօրինակ է:

Մյուս կողմից, երբ Ադրբեջանը խոսում է Բաքու-Գաբալա չվերթ կատարող օդանավի դեմ ՌԷՊ համակարգ կիրառելու մասին, բնականաբար, «մոռանում է» հիշատակել, որ, օրինակ, Մարտակերտից մինչեւ Գաբալայի օդանավակայան (Արցախի տարածքից մինչեւ ենթադրյալ թիրախ ամենամոտ հեռավորությունը) ավելի քան 100 կմ է: Եվ սա միայն ցամաքային հեռավորությունն է, այնինչ օդում այն ավելի մեծ կլինի: Ուրեմն այդ ի՞նչ հզոր միջոց է կիրառել ՊԲ-ն: Օրինակ՝ ռուսական «Պոլե-21» ՌԷՊ ժամանակակից համակարգը, որն, ըստ հայկական ու արտասահմանյան աղբյուրների, 44-օրյա պատերազմում ՊԲ-ն կիրառել է, մասնավորապես, թշնամու ԱԹՍ-ների դեմ, նման հզորություն չունի (տես այստեղ եւ այստեղ):         

Հայտարարելով իբր հայկական կողմից Բաքու-Գաբալա չվերթի օդանավի թիրախավորման մասին՝ Ադրբեջանն ինքն իրեն դնում է անհարմար դրության մեջ, քանզի ստացվում է, որ Արցախը տիրապետում է մի ՌԷՊ համակարգի, որը կարող է թիրախավորել նույնիսկ առաջնագծից շատ հեռու՝ Ադրբեջանի խորքում թռիչքներ կատարող ավիացիան: Բայց ասելը մի բան է, ապացուցելը՝ այլ: Իհարկե, պետք է հաշվի առնել նաեւ, որ նման ստերի թիվ մեկ հասցեատերը երրորդ երկրներն են, որտեղ շատերը պատկերացում անգամ չունեն Բաքու-Գաբալա օդային երթուղուց Արցախի հեռավորության մասին:

Չեխական օդանավը, ըստ Բաքվի կեղծիքի, թիրախավորվել է Թուրքիայի ու Վրաստանի երկնքում... Արցախի կողմից

Սակայն ադրբեջանցիները որոշել են դուրս գալ իրենց երկրի սահմաններից ու հայերի «սադրանքների վտանգավորությունը» պրոյեկտել նաեւ օտարերկրյա ավիաընկերությունների օդանավերի վրա: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հուլիսի 25-ին «Czech Airlines»-ի բիզնես դասի «Cessna Citation Sovereign» ինքնաթիռի (հայտնի է նաեւ որպես «Cessna 680») GPS համակարգը Բուդապեշտ-Բաքու թռիչքի ժամանակ՝ 14:08-14:30-ին, ճնշվել է Արցախի ՊԲ-ի կողմից:

Ինչպես նախորդ երկու օդանավերի պարագայում, այս անգամ էլ ադրբեջանական ՊՆ-ն ինքնաթիռի շահագործումը վերագրել է այլ ընկերության: Տվյալ «Cessna 680»-ը (չեխական գրանցումը՝ OK-JRS) ոչ թե «Czech Airlines»-ի, այլ չեխական մեկ այլ փոխադրողի՝ «Smartwings»-ի օդանավն է:

 

Բուդապեշտ-Բաքու չվերթը կատարելիս OK-JRS-ն անցել է Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի երկնքով (չվերթի համարը flightradar24.com-ում նշված է TVS 20J, իսկ flightaware.com-ում՝ TVS 17J, բայց դա էական չէ):

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարած հատվածում՝ 14:08-14:30-ին, չեխական օդանավը եղել է ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիայի ու Վրաստանի երկնքում՝ Սեւ ծովի վրա: Ու այդ ֆոնին ասել, թե քարտեզի մեկ այլ հատվածում գտնվող Արցախի ՊԲ-ն ճնշել է ինքնաթիռի GPS համակարգը, կարող է միայն ադրբեջանական քարոզչամեքենան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված