ԱՄՆ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն մահացած և անօգուտ կառույց է
ԱշխարհՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է, որը պետք է դադարեր գոյություն ունենալ ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միավորումից հետո, ասել է Նյու Յորքից ԱՄՆ Սենատի անկախ թեկնածու Դայան Սեյրը։
«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն պետք է լուծարվեր, երբ Գերմանիան վերամիավորվեց (1990 թվականին տեղի ունեցավ ԳԴՀ-ի և ԳԴՀ-ի միավորումը - խմբ.)»,- ասել է նա:
Սեյրի խոսքով՝ կազմակերպությունն «արդեն մահացած է»։ «Գիտեք, ՆԱՏՕ-ի ներսում արդեն կան շատ այլախոհներ: Այս կազմակերպությունը բրածո է: Այնպես որ, ես չեմ կարծում, որ այն իրականում այդքան երկար կյանք կունենա», - ավելացրել է նա:
Քաղաքական գործիչը նշել է, որ դաշինքի ապագան կախված է նրանից, թե Եվրոպայում նրա որոշ անդամներ, «ովքեր կրում են ներկայիս ամերիկյան և բրիտանական ղեկավարության խելացնորության ծանրությունը, կցանկանան մնալ այնտեղ և խաղալ այդ խաղը, որը կործանում է իրենց տնտեսությունները»։
Միաժամանակ, Սեյրը չի նկարագրել կազմակերպության փլուզման հնարավոր սցենարները։