Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Կիպրոսի օկուպացված հատվածում
ԱշխարհԿիպրոսում Ռուսաստանի դեսպանությունը կսկսի հյուպատոսական ծառայություններ մատուցել չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» մայրաքաղաք Նիկոսիա քաղաքի հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչին։
Դեսպանատան պաշտոնյան չի պարզաբանել, թե կոնկրետ ինչպես են ընդունելու թուրքական պետության կողմից փաստացի վերահսկվող տարածքում գտնվող ռուսներին։ ՌԴ դեսպան Մուրատ Զյազիկովն ասել է, որ ընդունելությունը կանցկացվի կանոնավոր կերպով։
«Վաղուց ուշացած այս որոշումը քաղաքական երանգ չունի։ Դա թելադրված է բացառապես հումանիտար նկատառումներով, Կիպրոսի հյուսիսային հատվածում ապրող մեր ռուս հայրենակիցների նկատմամբ հոգատարությամբ»,- վստահեցրել է նա։