Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՌուսաստանը ելնում է նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և նման պատերազմն անընդունելի է, բայց ամեն ինչ անում է իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մեր երկրի ղեկավարությունը հաստատակամորեն հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության սկզբունքին։ Մենք ելնում ենք նրանից, որ նման պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն չպետք է սանձազերծվի»,- ասված է ուղերձում։
Նշվում է, որ Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ պոտենցիալ հակառակորդի կողմից ագրեսիայի երաշխավորված զսպումը պետական ամենաբարձր առաջնահերթություններից է։