Էրդողանը մտադիր է օգոստոսի 20-ին այցելել Հունգարիա
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է օգոստոսի 20-ին այցելել Հունգարիա, որտեղ կհանդիպի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Այս մասին հայտնում է Telex-ը։
Նշվում է, որ Օրբանն ու Էրդողանը կքննարկեն անվտանգության ու տնտեսական հարցեր։ Կողմերը կքննարկեն նաև Հունգարիա-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստական աշխատանքները։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում բանակցություններ էր վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով։
Հունգարացի դիվանագետը նշել էր, որ երկու երկրների ղեկավարները կշարունակեն խորհրդակցությունները Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու շուրջ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար