Բժիշկը նշել է ամենավտանգավոր ամառային ուտեստը
Բժիշկ-ինֆեկցիոնիստ Իվետտա Գորշկովան շաուրման անվանել է ամենավտանգավոր ամառային ուտեստը։ Gazeta.ru-ին տված հարցազրույցում մասնագետը խորհուրդ է տվել ուտեստն ուտել միայն վստահելի վայրերում։
Նրա խոսքով՝ շաուրման ինքնին վտանգավոր մթերք է, սակայն շոգին մեծանում է թունավորվելու վտանգը։ Շոգ եղանակը, բաղադրիչների ոչ պատշաճ պահպանումը, խոհարարության մեջ փչացած սննդի օգտագործումը և նույնիսկ խոհարարի չլվացած ձեռքերը կարող են հանգեցնել մարսողական խնդիրների։
Բժիշկը հավելել է, որ ամռանը թունավորման պատճառ կարող են դառնալ սպիտակուցներ պարունակող մթերքները, օրինակ՝ միսը կամ ձուն։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը