Ռուսաստանում համալիր ոչնչացման նորագույն ավիացիոն միջոց են ցուցադրել
ԱշխարհArmy-2023 ֆորումում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Սու-57 կործանիչի համար նախատեսված զենք են ներկայացրել, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռազմական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են Սու-57 սերիական ավիացիոն համալիրի ավիացիոն ոչնչացման նորագույն միջոցները, որոնք կարող են զգալիորեն մեծացնել տարբեր թիրախներ խոցելու հնարավորությունը»,- ասել է նա։
Ֆորումի էքսպոզիցիայի ստուգման ժամանակ Շոյգուին ասել են, որ ռազմական գործողության գոտում Սու-57-ը «բարձր որակով խնդիրներ է լուծում, թիրախներ խոցում»։
Հուլիսին Շոյգուն այցելեց Հյուսիսային Կորեայի 2023 զենքի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Հյուսիսային Կորեայի անօդաչու թռչող սարքեր, որոնք նման են ամերիկյան RQ-4 Global Hawk-ին և MQ-9 Reaper-ին, ինչպես նաև հրթիռային համակարգերին: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ցույց էր տվել Շոյգուին Կորեայի ժողովրդական բանակի այլ զինատեսակներ։