Դանիայի արտգործնախարարը ներողություն է խնդրել ալժիրցի գործընկերոջից Ղուրանի այրմամբ ակցիայի պատճառով
Աշխարհ
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը Ալժիրի արտգործնախարար Ահմեդ Աթթաֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել Կոպենհագենում մահմեդական երկրների դեսպանատների շենքերի դիմաց Ղուրանի օրինակների այրման հետ կապված գործողությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դանիական դիվանագիտության ղեկավարը դատապարտել է այդ գործողությունները, որոնք հակասում են դանիական հասարակության հյուրընկալության, բաց լինելու և հանդուրժողականության ավանդույթներին», - ասվում է Ալժիրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Ռասմուսենը Ալժիրի ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ Դանիայի կառավարությունը վերջնական փոփոխություններ է կատարում օրենքում՝ ուղղված սուրբ գրքի այրման պրակտիկայի դադարեցմանը։
Հուլիսի վերջին «Դանիական հայրենասերներ» ծայրահեղ աջ խմբավորման անդամներն այրել էին Ղուրանը մի քանի մահմեդական երկրների, այդ թվում՝ Ալժիրի դեսպանատների առջև։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու