Հնդկաստանն Ուկրաինային չի հրավիրել G20-ի գագաթնաժողովին
Աշխարհ
G20-ում Հնդկաստանի նախագահության քարտուղար Միքթեշ Փարդեշին լրագրողներին ասել է, որ Ուկրաինան չկա G20-ի գագաթնաժողովին հրավիրվածների ցուցակում։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք պետք է սպասել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցին, Փարդեշին ասել է, որ հրավիրյալների ցուցակում կա ինը երկիր, սակայն Ուկրաինան չի ընդգրկվել այս ցուցակում։ Նա մանրամասնել է, որ հրավիրվել են Բանգլադեշը, Ալժիրը, Եգիպտոսը, Իսպանիան, Նիդեռլանդները, Օմանը և Սինգապուրը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը