Մահացել է «Գահերի խաղի» դերասան Դարեն Քենթը
ԱշխարհԵրկարատև հիվանդությունից հետո 36 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Դարեն Քենթը, հայտնում է Carey Dodd Associates-ը։
«Խոր ցավով պետք է տեղեկացնենք, որ ուրբաթ օրը մահացել է մեր սիրելի ընկեր և հաճախորդ Դարեն Քենթը: Նրա ծնողներն ու լավագույն ընկերը նրա կողքին էին: Մեր մտքերն ու սերը նրա ընտանիքի հետ էին այս դժվարին պահին: Հանգչիր խաղաղությամբ, ընկերս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Hollywood Reporter-ի՝ Քենթը տառապում էր օստեոպորոզով, արթրիտով և հազվագյուտ մաշկային հիվանդությամբ։
Դերասանը հայտնի է «Գահերի խաղի» չորրորդ սեզոնի տասներորդ դրվագում իր դերով։ Քենթը մարմնավորել է հովվի դերը, ով թագուհի Դեյներիս Թարգարիենին (Էմիլիա Քլարկ) բերում է իր դստեր մնացորդները, որին ողջ-ողջ այրել էր նրա վիշապներից մեկը։