Բելգորոդում ԱԹՍ է խոցվել
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակումը ճնշելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել և ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով` Բելգորոդի շրջանի տարածքում։ Խափանված ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 14-ին ուկրաինական ավիացիոն տիպի անօդաչու սարքերը փորձել են գրոհել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտները, բոլոր հարձակումները կասեցվել են։
Նրանք հավելել են, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել են անօդաչու թռչող սարքեր և ոչնչացրել դրանք Բելգորոդի շրջանի տարածքում։ Զոհեր և ավերածություններ չկան։
Մինչ այս Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզում երկու օդային թիրախ են խոցել։ Նա նշել է, որ հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։