Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու Բելառուսը չի ճանաչել Ղրիմն ու Աբխազիան
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի պնդել, որ Մինսկը ճանաչի Ղրիմը կամ Աբխազիան։ Այս մասին նա խոսել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube–յան ալիքում։
Նա ընդգծել է, որ չի ճանաչում հանրապետությունները, թեև դրա համար իրեն կշտամբել են։
«Ոչ այն պատճառով, որ ես այնտեղ հատուկ տեսակետ ունեի։ <…> Դա ոչինչ չէր փոխի և ոչինչ չէր տա: Մենք համագործակցել ենք Ղրիմի հետ և համագործակցում ենք։ <…> Մենք դա չենք թաքցրել։ Պարզապես, գործնական տեսանկյունից դրա կարիքը չկար»,- ասել է Լուկաշենկոն։