Չինաստանը օգնություն կխնդրի Վաշինգտոնից. Politico
ԱշխարհԱՄՆ-ի առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի` Չինաստան կատարած այցի ընթացքում Չինաստանի իշխանությունները կարող են օգնություն խնդրել տնտեսական խնդիրների լուծման համար։ Այս մասին գրում է Politico հրատարակությունը։
«Երբ Ռայմոնդոն հաջորդ շաբաթ այցելի Պեկին, նա, ամենայն հավանականությամբ, կլսի Չինաստանի աննախադեպ խնդրանքը. «Օգնեք մեզ մեր տնտեսության հարցում»,- պարզաբանվում է հոդվածում:
Նյութի հեղինակները հիշեցրել են, որ չինական տնտեսությունը «այժմ դժվարություններ է ապրում»։ Հրատարակության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները՝ Ջո Բայդենը և Սի Ցզինպինը, եկել են այն եզրակացության, որ Չինաստանի տնտեսությունը անկում է ապրել՝ օտարերկրյա ներդրումներն ու արտահանումը նվազում են, իսկ երիտասարդության շրջանում աճում է գործազրկությունը։
Մայիսին Չինաստանը մտահոգություն հայտնեց ԱՄՆ արտահանման սահմանափակումների վերաբերյալ: Իր հերթին Վաշինգտոնը հայտարարել է, որ իրենք չեն համակերպվի Micron-ի դեմ Չինաստանի պատժամիջոցների հետ։