Ռուսաստանն արդեն պարտվել է. Բայդեն
ԱշխարհՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտվել է Ուկրաինայի դեմ պատերազմում, քանի որ չի կարող հասնել իր սկզբնական նպատակին։
Այս մասին նա հայտարարել է Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարների հետ գագաթնաժողովից հետո, հայտնում է CNN-ը։
«Ռուսաստանն արդեն պարտվել է։. Նա չի կարողանում հասնել այն սկզբնական նպատակին, որի մասին հայտարարում էր։ Դա անհնար է»,- ասել է Բայդենը։
Միաժամանակ նա «ծիծաղելի» է անվանել Պուտինի փաստարկը Ուկրաինա ներխուժման վերաբերյալ։
«Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծված պատերազմը «միայն եվրոպական խնդիր չէ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ներխուժում չի եղել», - հավելել է նա։