Մեդվեդևը կոչ է արել քանդել ներկայիս ուկրաինական պետությունը
ԱշխարհՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի ալիքում հայտարարել է, որ Ռուսաստանին չպետք է կանգ առնի, քանի դեռ Կիևի ներկայիս ռեժիմը ամբողջությամբ չի տապալվել։
Իր գրառման մեջ քաղաքական գործիչը նշել է, որ Արևմուտքում իշխանությունները ինչ-որ պահի կփոխվեն, և նրա էլիտաները կհոգնեն և կաղաչեն բանակցությունների ու հակամարտությունը սառեցնելու համար։
«Մենք չպետք է կանգ առնենք այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական ներկայիս, իր էությամբ ահաբեկչական պետությունն ամբողջությամբ չի քանդվել։ Այն պետք է հավասարեցվի գետնին: Ավելի ճիշտ, որպեսզի դրանից նույնիսկ մոխիրը չմնա»,- գրել է Մեդվեդևը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ դա կարող է տարիներ կամ նույնիսկ դարեր պահանջել, սակայն Ռուսաստանն այլընտրանք չունի։ Մեդվեդևը կարծում է, որ կա՛մ Ռուսաստանի Դաշնությունը «կկործանի թշնամական քաղաքական ռեժիմը», կա՛մ հավաքական Արևմուտքը «կպատառոտի» Ռուսաստանին և կչքանա նրա հետ։