Կիևում Զելենսկիին քննադատության են ենթարկել
ԱշխարհՈւկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը հայտարարել է, որ երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկիի կառավարությունն ի վիճակի չէ պաշտպանել պետությունը։
Այս մասին նա հայտնել է YouTube-ի իր ալիքում։ Նրա կարծիքով, Ուկրաինայի Զինված ուժերը (APU) «ջախջախիչ պարտություն են կրում, իսկ հակահարձակումը վաղուց ճահճացած է»:
Սոսկինը նշել է, որ երկրի Գերագույն խորհրդում «կարելի է շիմպանզեներ դնել, որոնք ավելի լավ կկատարեն իրենց պարտականությունները, քան այն մարդիկ, ովքեր այնտեղ պաշտոններ են զբաղեցնում»։
Մինչ այս Սոսկինը հայտարարել էր, որ ուկրաինացիները պետք է ձգտեն երկրի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրաժարականին՝ ուկրաինական հակահարձակման ձախողումների պատճառով։