ԱԹՍ-ների գրոհի պատճառով՝ Մոսկվա թռչող գրեթե 50 ինքնաթիռ ուղղորդվել է այլ օդանավակայաններ
ԱշխարհՄոսկվայում օդային տարածքի օգտագործման բոլոր սահմանափակումները հանվել են, և գրեթե 50 ինքնաթիռ երկուշաբթի վաղ առավոտից վերահղվել են այլ օդանավակայաններ։ Այս մասին ասվում է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«45 ուղևորային չվերթ և երկու բեռնափոխադրումներ վերահղվել են Նիժնի Նովգորոդի, Կազանի և Սանկտ Պետերբուրգի այլընտրանքային օդանավակայաններ։ Օդային տարածքի օգտագործման սահմանափակումների վերացումից հետո՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին, այդ չվերթների ուղևորները կհասցվեն նպատակակետի օդանավակայաններ»,- նշել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Երկուշաբթի օրը ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի երկու հարձակում է կասեցվել՝ մեկը ճնշվել է էլեկտրոնային պատերազմի միջոցով և ընկել Ռուզսկի շրջանում, երկրորդը խոցվել է Իստրայի շրջանի տարածքում։
Վերջինը, ինչպես հայտնել ենք, ընկել է Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ։