ԱՄՆ-ում առաջարկել են տեսուչ նշանակել, որպեսզի վերահսկի Ուկրաինային հատկացվող գումարները
ԱշխարհԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է նշանակել հատուկ տեսուչ, որի պարտականությունները կներառեն Ուկրաինային օգնելու համար հատկացված միջոցների վերահսկողությունը։ Այս մասին գրում է Politico-ն։
Նյութում նշվում է, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը Կիևին աջակցելու քողի տակ բյուջեից գողության կանխումն է։
Հրատարակությունը հավելել է, որ «նույնիսկ ուկրաինամետ հանրապետականները» ձեռնպահ են մնում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Վաշինգտոնի նոր կուրսի հաստատումից։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է ֆինանսավորման վրա:
Օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին հարցում ուղարկեց Ուկրաինային 13,1 միլիարդ դոլարի ռազմական աջակցության վերաբերյալ: Միջոցների մի մասը նախատեսվում էր ուղղել երկրի պաշտպանության նախարարության պաշարների համալրմանը, իսկ մյուսը՝ զենքի մատակարարմանը։
Մի քանի օր անց նման խնդրանքով խորհրդարանականներին դիմեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Սակայն այս անգամ նա նշեց 24,1 միլիարդ դոլարի չափը՝ նշելով նաև Ուկրաինայի հումանիտար և տնտեսական ոլորտների վերականգնման համար ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը։