ԱՄՆ–ն Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը
ԱշխարհԱՄՆ–ն Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը։
«Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 18-ին Լիտվայի կառավարությունը փակել է Բելառուսի հետ սահմանային երկու անցակետ, սակայն մնացած անցակետերն աշխատում են, հիշեցնում են դեսպանությունից։
ԱՄՆ-ն 2022 թվականի փետրվարից ի վեր հայտարարում է ամերիկացի քաղաքացիների՝ Բելառուսը լքելու անհրաժեշտության մասին։