Էրդողանը դեմ է արտահայտվել Նիգերում հնարավոր ռազմական միջամտությանը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) անդամ երկրների կողմից Նիգերում հնարավոր ռազմական միջամտությանը:
«Նիգերում ռազմական միջամտության մասին որոշումն անընդունելի է։ Դա աֆրիկյան շատ երկրներում կհանգեցնի ապակայունացման։ Հուսով եմ, որ Նիգերում խաղաղություն և կայունություն կհաստատվի որքան հնարավոր է շուտ»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Թուրքիան կողմ է, որ մոտ ապագայում Նիգերում անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ։
Օգոստոսի 19-ին ECOWAS-ի պատվիրակությունը ժամանել էր Նիգեր։ Նրանք ապստամբներից պահանջել էին ազատ արձակել գահընկեց արված նախագահին։ Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ բանակցությունները ձախողվել են, և ECOWAS-ը կլքի Նիգերը։