Հունաստանը կվերապատրաստի F-16-ի ուկրաինացի օդաչուներին
Աշխարհ
Հունաստանը կմասնակցի F-16 կործանիչների ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Այսօր մենք կարևոր արդյունք ունենք ավիացիոն կոալիցիայի համար՝ Հունաստանը կմասնակցի F-16-ի՝ մեր օդաչուների վերապատրաստմանը», - Զելենսկուն մեջբերում է ուկրաինական UNIAN գործակալությունը։
Զելենսկին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նաև շնորհակալություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ պաշտպանության ոլորտում աջակցության համար։
Ինչպես հայտնի է, Կիևը երկար ժամանակ է, ինչ արևմտյան դաշնակիցներից F-16 կործանիչներ էր խնդրում:
Նախօրեին Դանիայի պաշտպանության նախարար Յակոբ Էլլեման-Յենսենն ասել էր, որ երկիրը 19 նման ինքնաթիռ կտեղափոխի Ուկրաինա։ Սակայն նշվել է, որ ժամանակ կպահանջվի Կիևին կործանիչներ մատակարարելու և ուկրաինացի օդաչուների՝ դրանք վարել սովորելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու