Պուտինը նշել է հացահատիկի գործարքին վերադառնալու պայմանը
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի՝ հացահատիկի գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին։
Խոսելով հացահատիկի գործարքի մասին՝ ԲՐԻԿՍ գործնական ֆորումի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Պուտինը նշել է, որ որ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի համաշխարհային շուկա արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու վերաբերյալ, այսպես կոչված, հացահատիկի գործարքի պայմաններից և ոչ մեկը չի կատարվել։
«Այդ հարցում Ռուսաստանի հանդեպ ունեցած պարտավորությունները պարզապես անտեսվեցին, նրանք նույնիսկ թույլ չտվեցին մեզ անվճար փոխանցել եվրոպական նավահանգիստներում արգելափակված հանքային պարարտանյութերը, թեև դա զուտ մարդասիրական գործողություն էր, որը սկզբունքորեն չպետք է ենթարկվի որևէ պատժամիջոցների»,- ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը գործարքին։
«Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ հուլիսի 18-ից մենք հրաժարվել ենք այս, այսպես կոչված, գործարքի հետագա երկարաձգումից և պատրաստ կլինենք վերադառնալ դրան, բայց վերադառնալ միայն այն դեպքում, եթե իրապես կատարվեն ռուսական կողմի հանդեպ բոլոր պարտավորությունները»,- ասել է նա։