Դոլարից հրաժարվելու գործընթացն անխուսափելի է․ Պուտին
ԱշխարհԲՐԻԿՍ-ի երկրների միջև հաշվարկներում դոլարից հրաժարվելու գործընթացն անխուսափելի է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում դոլարի մասնաբաժինը արտահանման-ներմուծման գործառնություններում նվազում է։
«Մեր տնտեսական կապերի ապադոլարացման օբյեկտիվ, անշրջելի գործընթացը թափ է հավաքում, ջանքեր են գործադրվում փոխադարձ հաշվարկների և դրամա–ֆինանսական վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ»,- ասել է Պուտինը ԲՐԻԿՍ–ի գործնական ֆորումի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։
Արդյունքում ԲՐԻԿՍ-ի շրջանակներում դոլարի մասնաբաժինը արտահանման-ներմուծման գործողություններում նվազել է մինչև 28,7%, նշել է ՌԴ ղեկավարը։