Չինաստանը կոչ է արել աշխատել համընդհանուր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ
ԱշխարհՉինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն ընթերցել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հայտարարությունը «Առաջնորդների երկխոսությունը ԲՐԻԿՍ–ի գործնական ֆորումում» նստաշրջանի շրջանակներում, որում նա հայտարարել է, որ Պեկինը հանդես է գալիս համընդհանուր անվտանգության ապահովման և աշխարհում հակամարտությունների պատճառների վերացման օգտին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է ջանքեր գործադրենք համընդհանուր անվտանգության հասնելու համար։ Այս տարիների ընթացքում աշխարհն այնքան էլ հանգիստ չէր, շատ երկրներ և տարածաշրջաններ պատերազմներ ապրեցին, մարդիկ տեղահանվեցին», - ասվում է Սի Ծինփինի հայտարարության մեջ:
Նա նաև պնդում է, որ «միջազգային հանրությունը հավատարիմ է հակամարտությունների բուն պատճառներին անդրադառնալու և կայուն խաղաղություն ապահովելու հիմնարար լուծում գտնելուն»: