Ուկրաինայի երկու մարզում օդային տագնապ է
ԱշխարհՈւկրաինայի Պոլտավայի և Խարկովի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի շրջանի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածում օդային հարձակման ահազանգ է հայտարարվել, ելնում է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալներից։
Ռուսաստանի զինված ուժերի՝ ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից երկու օր անց, որի հետևում, ըստ ՌԴ իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։ Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում օդային հարձակումների մասին ահազանգեր են հայտարարվում։