Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգեւներ է հանձնել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր այստեղ՝ Կուրսկի լեգենդար հողում, պետական բարձր պարգևներ կհանձնվեն մեր հերոսներին, զինծառայողներին, հատուկ ռազմական գործողության մասնակիցներին, ովքեր արժանի են նացիստների դեմ 1943 թվականի ամռանը կռված հերոսների փառքին»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նաև շնորհավորել է հյուրերին Կուրսկի ճակատամարտում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։