«Տաղանդավոր մարդ էր»․ Պուտինը մեկնաբանել է Պրիգոժինի մահն ավիավթարի հետևանքով
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տվերի մարզում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնափիռի կործանումը ողբերգություն է անվանել։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է ԺԴՀ-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպմանը։
«Ինչ վերաբերում է այս ավիավթարին, ապա առաջին հերթին ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին»,- ասել է նա։
Նախնական տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռում եղել են «Վագներ»-ի ներկայացուցիչներ, ասել է Պուտինը։ «Ցանկանում եմ նշել, որ սրանք մարդիկ են, ովքեր զգալի ներդրում են ունեցել Ուկրաինայի նեոնացիստական ռեժիմի դեմ պայքարի մեր ընդհանուր գործում։ Մենք սա հիշում ենք, գիտենք և չենք մոռանա»,- ասել է պետության ղեկավարը։
«Ես Պրիգոժինին ճանաչել եմ շատ երկար ժամանակ՝ իննսունականների սկզբից։ Նա դժվարին ճակատագրի տեր մարդ էր, և լուրջ սխալներ էլ են եղել նրա կյանքում, հասնում էր անհրաժեշտ արդյունքներին՝ և՛ իր համար, և՛, երբ նրան խնդրում էի, ընդհանուր գործի համար, ինչպես այս վերջին ամիսներին։ Նա տաղանդավոր մարդ էր, տաղանդավոր գործարար»,- հավելել է Պուտինը։