Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրացնվել
ԱշխարհԹուրքիայի Մալաթիա նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկրաշարժի էպիկենտրոնը ընկել է Յեշիլյուրթ քաղաքում։
«Մենք օպերատիվ հարցում ենք անցկացրել, առայժմ ոչ մի բացասական տեղեկություն չկա»,- ասել է քաղաքապետ Մեհմեդ Չինարը։ Ըստ շրջանի նահանգապետ Էրսին Յազիջիի, զոհերի և ավերածությունների մասին նույնպես տեղեկություններ չկան։