Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարը
ԱշխարհԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, ամենայն հավանականությամբ, մահացել է ՌԴ Տվերի մարզում ավիավթարի հետևանքով, սակայն չեն տեսնում տեղեկությունների հաստատում, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով, ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։ Հեռարձակումն իրականացվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում։
«Մեր նախնական գնահատականներով՝ Պրիգոժինը, ամենայն հավանականությամբ, մահացել է», - ասել է Ռայդերը ճեպազրույցում։
Սակայն, ըստ նրա, «ոչինչ չի վկայում այն մասին, որ ինքնաթիռը խոցվել է «երկիր-օդ» հրթիռով։