Ուկրաինան փորձել է հարվածել Ղրիմին. ՌԴ ՊՆ
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ուկրաինական հրթիռ է խոցվել Կալուգայի շրջանի վրա և 42 անօդաչու թռչող սարք՝ Ղրիմում։ Մոսկվայի օդանավակայանները կրկին փակվել են, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Օգոստոսի 25-ի գիշերը ռուսական հեռագրային ալիքները հաղորդել են Կալուգայի, Տուլայի և Մոսկվայի շրջանների երկնքում պայթյունների մասին։ Ենթադրաբար, դա եղել է հակաօդային պաշտպանության կրակոցները անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ: Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտարարլ է, որ Կալուգայի շրջանում ուկրաինական հրթիռ է խոցվել։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը հրթիռ են խոցել «մոդիֆիկացված» Ս-200 զենիթահրթիռային համակարգից։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հրթիռի արձակումը քաղաքացիական օբյեկտներին հարվածելու փորձ էր։