Թուրք քաղաքական գործիչը Զելենսկիին խորհուրդ է տվել մոռանալ Ղրիմի մասին
ԱշխարհԹուրքիայում Ղրիմի բարեկամների ասոցիացիայի նախագահ, Թուրքիայի Ղրիմի թաթարների մշակութային միությունների ֆեդերացիայի ղեկավար Ունվեր Սելը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել մոռանալ Ղրիմի մասին և վերականգնել Ուկրաինայի նախկին սահմանները, գրում է РИА Новости-ն։
«Զելենսկին պետք է մոռանա Ղրիմի և Ուկրաինայի նախկին սահմանների վերականգնման մասին»,- ասել է նա՝ Ուկրաինայի նախագահին անվանելով «արևմտյան ամսագրերի շապիկի աստղ»։
Սելը հիշեցրել է, որ թերակղզու բնակիչներն իրենք են միանշանակ և հստակ որոշում կայացրել 2014 թվականին։ Թուրք քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ուկրաինային չի հաջողվի կրկին Ղրիմը դարձնել իր տարածքը։