ԱՄՆ-ն հոկտեմբերից կսկսի ուկրաինացի F-16-ի օդաչուների վերապատրաստումը
ԱշխարհՄիացյալ Նահանգները հոկտեմբերին կսկսի վերապատրաստել F-16 կործանիչների ուկրաինացի օդաչուներին, սակայն մինչ այդ՝ սեպտեմբերին, նրանց համար անգլերենի դասընթացներ կկազմակերպի, ասել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը, գրում է Interfax-ը։
«F-16-ի օդաչուների ուսուցումը կսկսվի հոկտեմբերին՝ Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի Մորիս ռազմաօդային բազայում՝ սեպտեմբերին օդաչուների անգլերենի դասընթացներից հետո», - ասել է Ռայդերը ճեպազրույցում:
Նա նշել է, որ թեև օդաչուներից ոմանք հավանաբար գիտեն անգլերեն, լեզվական հմտությունները պետք է բարելավվեն՝ հասկանալու համար, թե ինչպես են գործում կործանիչները։ Ռայդերը պարզաբանել է, որ անգլերեն լեզվի ուսուցումը կկազմակերպվի Սան Անտոնիոյում (Տեխաս)։
«Մենք ակնկալում ենք, որ վարժանքներին կմասնակցեն մի քանի օդաչուներ և տասնյակ տեխնիկներ»,- հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Պենտագոնը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը կշարունակի ակտիվորեն խորհրդակցել Դանիայի, Նիդեռլանդների և եվրոպական այլ դաշնակիցների հետ այս զորավարժությունների վերաբերյալ։