Աշխարհում ավելացել է COVID-19-ով հիվանդացության դեպքերի թիվը
ԱշխարհԱմբողջ աշխարհում 2023 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է COVID-19-ի մոտ 1,5 միլիոն նոր դեպք։ Այս մասին ասվում է ԱՀԿ կայքում։
«Վերջին 28 օրվա ընթացքում ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններում գրանցվել է COVID-19-ի գրեթե 1,5 միլիոն նոր դեպք։ Համապատասխանաբար, գրանցվել է 63% աճ»,- հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
ԱՀԿ-ի գլխավոր գիտնական Ջերեմի Ֆարարն ասել է, որ գնալով ավելի հավանական է դառնում, որ կորոնավիրուսը բնական, այլ ոչ թե տեխնածին ծագում ունի: Նա ընդգծել է, որ չի բացառում հիվանդության ծագման մասին բոլոր վարկածները՝ ներառյալ պատահական արտահոսքը Վուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից կամ քաղաքային շուկաներում վաճառվող կենդանիներից փոխանցումը: