Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական Սու-25 է խոցել
ԱշխարհՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական Սու-25 ինքնաթիռ։
Գործակալության տվյալներով՝ գրոհային ինքնաթիռը խոցվել է Խերսոնի շրջանի Զոլոտայա Բալկա գյուղի մոտ, գրում է Gazeta-ն։
Օգոստոսի 21-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում խոցել են Սու-25 ինքնաթիռ։
Օգոստոսի 18-ին ռուս զինվորականները մեկ օրում երկու ուկրաինական Սու-25 են խոցել։ Հարձակողական ինքնաթիռներից մեկը կործանվել է Զապորոժիեի Մալայա Տոկմաչկա բնակավայրի մոտ, մյուսը՝ ԿԺԴՀ-ի Վերոլյուբովկայի մոտ։
Մինչ այս ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Խերսոնի շրջանի աջ ափին Միխայլովկա գյուղի մոտ խոցել էին ուկրաինական Մի-24 ուղղաթիռը։ Միաժամանակ, ոչնչացվել է նաև ուկրաինական ուժերի 23 անօդաչու թռչող սարք։