Պաշտոնական Բաքուն մերժել է Անջեյ Կասպրչիկի այցն Ադրբեջան
ԱշխարհԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ով Հայաստան էր այցելել ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հանձնարարությամբ՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին տեղեկանալու և վերջինիս զեկուցելու համար, նախատեսում էր այցելել նաև Ադրբեջան։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` պաշտոնական Բաքուն Կասպրչիկի այցին համաձայնություն չի տվել` «այն համարելով ժամանակի անիմաստ վատնում»:
Օգոստոսի 25-ին Անջեյ Կասպրչիկն այցելել էր Կոռնիձորի սահմանային հատված՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս և տեղում ծանոթացել իրավիճակին: