ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին
Աշխարհ
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իլհամ Ալիևի ռեժիմին և դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։
«Մենք հետևում ենք, թե ինչպես է ծավալվում հումանիտար աղետն Արցախում։ Երեկ ես միացա իմ գործընկերոջը` Ադամ Շիֆին, և հայ համայնքին` իմ ընտրական շրջանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի ռեժիմին և դադարեցնենք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին»,- X-ում գրել է կոնգրեսականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)